Այսօր ԱԺ ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ և  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին.

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ: Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»:

 

<<Միավորված հայեր>> կուսակցությունը ողջունում է ԱԺ խմբակցությունների առաջարկությունը և ցանկանում է հուսալ, որ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հետևողական կլինեն արդարադատության հաստատման գործում:

 

<<ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ