Ընդունելություն իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբանական ֆակուլտետ

ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐՈՎ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ (միջազգային պայմանագրերի իրավունք, դիվանագիտական ևհյուպատոսական իրավունք, մարդու իրավունքներ, միջազգային-իրավական համագործակցության, միջազգային կազմակերպությունների իրավական կարգավիճակ, միջազգային բնապահպանական իրավունք, տարածքը միջազգային իրավունքում և այլն):
ՔԱՂԱՔԱՑԻԱ-ԻՐԱՎԱԿԱՆ (հարկային իրավունք, բանկային իրավունք, ժառանգական իրավունք,սոցիալ-իրավական ապահովում, բնակարանային իրավունք և այլն):
ՔՐԵԱ-ԻՐԱՎԱԿԱՆ (օպերատիվ-հետախուզական գործունեություն, փաստաբանություն, դատական հոգեբուժություն, հանցագործություններ տնտեսական ոլորտում, հանցագործությունների հետաքննության մեթոդիկա, հանցագործությունների ուսումնասիրության մեթոդներ և այլն):
Առկա ուսուցում. բակալավր. 4 տարի` մեկ տարվա ուսման վարձը պայմանագրային` մինչև 300.000 դրամ, մագիստրոս. երկու տարի, մեկ տարվա ուսման վարձը պայմանագրային` մինչև 350.000 դրամ:
Հեռակա ուսուցում. բակալավր. բարձրագույն կրթության բազայի վրա` 3-4 տարի և միջնակարգ կրթության բազայի վրա` 5 տարի, ուսման վարձը պայմանագրային` մինչև 300.000 դրամ,
մագիստրոս. 2,5 տարի, 1 տարվա ուսման վարձը պայմանագրային` մինչև 350.000 դրամ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՈՒԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ և ՍԵՊՏԵՄԲԵՐ (միայն եռակա ուսուցման համար):

Առկա ուսուցում. բակալավր. Հայոց լեզու և գրականություն` գրավոր, հայոց պատմություն` գրավոր, օտար լեզու` գրավոր:
Հեռակա, միայն վճարովի ուսուցում. բակալավր. հայոց պատմություն – միջնակարգ և բարձրագույն կրթության բազայի վրա` հարցազրույց:

Մագիստրոս, առկա և հեռակա ուսուցում. հարցազրույց` ըստ մասնագիտացման: